National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
08.12.2021
Աննա Մկրտչյանի հարցը վարչապետին` նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի վերաբերյալ
1 / 3

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ  հայտարարության 9-րդ կետով, ըստ որի` Հայաստանը երաշխավորում է տրանսպորտային անվտանգ հաղորդակցությունը Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ: «Դրա նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու է ռուսական ФСБ-ն: Սա ի՞նչ է, եթե ոչ մի քանի կոմպոնենտից բաղկացած միջանցք»,-ասել է պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախ` այդ կետի համաձայն բացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը,եւ երկրորդ` տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ՌԴ ФСБ ծառայությունը: Վարչապետը նշել է, որ համաձայն չէ պատգամավորի մեկնաբանության հետ: «Դուք  ուզում եք ստանալ պատասխան` մենք միջանցքի վերաբերյալ պայմանավորվածություն ունե՞նք, թե՞ Դուք ուզում եք` միջանցքի վերաբերյալ պայմանավորվածություն  ունենանք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Մանրամասները՝ տեսանյութում: